Մինչև 24 ժամյա վթարային ջրանջատումներ՝ Երևանում և մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 18-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Զ.Անդրանիկի Թաղ. 1-65 շենքերի, Օհանով, Շերամ, Սվաճյան փողոցների ջրամատակարարումը:

Ապրիլի 18-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Ջրաշեն, Մուշական թաղամասերի ջրամատակարարումը:

Ապրիլի 18-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ահարոնյան փողոցի, Կամարակի 1նրբ, Կ.Ուլնեցու 1-72 շենքերի, 1-72/1 տների ջրամատակարարումը:

Ապրիլի 18-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մ.Ավետիսյան 4 փ. 4-6/1 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը:

Ապրիլի 18-ին ժամը 11:00-ից մինչև ապրիլի 19-ը 11:00-ն կդադարեցվի Աշտարակ քաղաքի Ն.Աշտարակեցու, Պ.Պռոշյան, Նաիրյան, Մայիսյան, Գրիգորյան, Ղափանցյան, Թաղիադյան, Զ.Անդրանիկ, Ս.Շահազիզի, Ա.Ազիզյան, Հ.Շիրազ, Գր.Նարեկացու, Մ.Մաշտոց, Հ.Թումանյան փողոցների ջրամատակարարումը:

Ապրիլի 18-ին ժամը 10:00-17:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Վարդաքար, Նոր Կյանք, Հովտաշեն գյուղերի ջրամատակարարումը:

Ապրիլի 18-ին ժամը 10:15-18:00-ն կդադարեցվի Գորիս քաղաքի Վանքի Տափ 1-15 շենքերի, Ս.Խանզադյան, Սևյան փողոցների, Ավանգարդ 1-4 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել