«Պարոն Քերոբյանը համբերատար 2 ամիս սպասեց տնային կալանքի պայմաններում՝ առանց ավելորդ աղմուկների»․ Տիգրան Եգորյան

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանն այսօր՝ ապրիլի 17-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ նշել է, որ գործով զարգացումներ են տեղի ունեցել, որ վերաբերյալ էլ ուզում է խոսել։

Պաշտպանը նշեց, որ գրեթե 2 ամիս անց Վահան Քերոբյանի նկատմամբ տնային կալանք և համակցված այլընտրանքային խափանման միջոցների կիրառումից հետո նրա նկատմամբ գործողությունների ժամկետը ևս 2 ամսով երկարաձգվեց։

«Պարոն Քերոբյանը համբերատար 2 ամիս սպասեց տնային կալանքի պայմաններում՝ առանց ավելորդ աղմուկների, առանց ավելորդ նյարդային դրսևորումների, որպեսզի օբյեկտիվորեն ենթադրաբար անհրաժեշտ ժամանակը հատկացվի։ Երկու ամսվա ընթացքում նախաքննական մարմինը հետազոտել էր այն փաստաթղթերը, որոնք մինչ այդ ևս հետազոտվել էին։ Իրականացվել են հարցաքննություններ, ասեմ, որ բոլոր  առերես հարցաքննությունները ավարտվել էին դեռևս փետրվար ամսին։ Ամբողջ մարտ և ապրիլ ամիսներին մինչև այսօր իրականացվել են կրկնակի հարցաքննություններ, այսինքն՝ արդեն մի քանի անգամ հարցաքննված անձինք ևս մի անգամ ինչ-որ անէական հարցերի շուրջ հարցաքննվել են»,-նշեց Տիգրան Եգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել