Iravaban.net-ի տեղեկություններով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը նշված պաշտոնի համար պայքարող 7 իրավաբաններից Կառավարությանն է առաջարկել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Նորա Կարապետյանի և Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանի թեկնածությունները։
Հիշեցնենք՝ հարցազրույցի փուլ անցած հավակնորդները 7-ն էին․
1․ Ալումյան Հայկ
2․ Գրիգորյան Լիզա
3․ Գրիգորյան Վահե
4․ Կարապետյան Նորա
5․ Մազմանյան Արմեն
6․ Մարգարյան Աննա
7․ Քոչարյան Վիգեն։
Հարցազրույցի փուլը հաղթահարել են նշված 3 թեկնածուները։
Հարցազրույցի փուլի ժամանակ 7 թեկնածուները տարբեր հարցերի են պատասխանել, որոնց վերաբերյալ հրապարակումները՝ այստեղ։