Գողացված մեքենան հայտնաբերվել է. ոստիկանություն

Ապրիլի 8-ին ոստիկանության Աշտարակի բաժնում տեղի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ գողացել են Սիսակյան փողոցում կայանված իր «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենան։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Արագածոտնի մարզային քննչական վարչությունում գողության հատակնիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում նույն օրը՝ ժամը 19.30-ի սահմաններում, գողացված մեքենան հայտնաբերվեց Փարաքարում և տեղափոխվեց Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Աշտարակի քրեական հետախույզները հետագա միջոցառումներով պարզել են, գողությունը կատարել էր 57-ամյա մի տղամարդ։
Ապրիլի 11-ին ձերբակալվեց և տեղափոխվեց Աշտարակի բաժին, որտեղ խոստովանեց արարքը։

Պարզվել է, որ տղամարդը ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 456-րդ հոդվածի մեղադրանքով։

Կազմված փաստաթղթերով հանդերձ՝ նա ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչկական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել