Վահան Քերոբյանի նկատմամբ տնային կալանքը ևս երկու ամսով երկարաձգվեց․ փաստաբան

Վահան Քերոբյանի նկատմամբ տնային կալանքը ևս երկու ամսով երկարաձգվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Եգորյանը։

«Ձեզ բոլորին հայտնի քրեական գործով իրադրությունը հետևյալն է․

Այդ գործով բոլոր մեղադրյալներն այսօրվա դրությամբ արդեն գտնվում են ազատության մեջ, մեծ մասն անցել են իրենց նախկին աշխատանքին, այդ թվում Էկոնոմիկայի նախարարությունում։

Վահան Քերոբյանի նկատմամբ տնային կալանքը բոլոր հնարավոր սահմանափակումներով (նրան նույնիսկ չեն թույլատրում բժշկական ծառայություններ ստանալ) 12.04.2024թ․ ևս երկու ամսով երկարաձգվեց։

Պատճառաբանությունն ու հիմնավորումները առաջին հայացքից ժպիտ առաջացնող, իսկ իրականում արդարադատության ոլորտում, մասնավորապես նախաքննություն, դատախազական հսկողություն և դատական վերահսկողղություն ինստիտուտները շարունակում են գտնվել ճգնաժամի վիճակում և բավական ցածր մակարդակի անալիտիկ կարողություններով և հետսովետական ռեպրեսիվ մեխանիզմներից մեծապես կախվածության մեջ։

Ըստ երկարաձգման միջնորդության և դատարանի որոշման հաշվի չեն առնվել մեր ներկայացրած հիմնավորումները, Վ․Քերոբյանի անձնական և ընտանեկան դրությունն ու հանգամանքները։ Անտեսվեցին ՀՀ ում և միջազգային շրջանակում ճանաչված և հեղինակավոր 45 գործիչների անձնական երաշխավորությունները, ինչպես նաև գրավի կիրառման հնարավորությունը։

Ըստ պաշտոնական դիրքորոշման վարույթ իրականացնող մարմնին անհրաժեշտ է Վ․Քերոբյանին ևս երկու ամսով կալանքի տակ պահել, քանի որ նրանք պետք է դեռ բազմաթիվ թղթեր ուսումնասիրեն իրենց գրասենյակներում և մի երկու հոգու էլ հարցաքննեն։
Անկեղծորեն ցավում եմ այս մտավոր «մթության» մեջ գտնովող բոլորի համար։

Իսկ իրական պատճառները բոլորովին այլ են, դրանց մասին խոսել ենք և դեռ կխոսենք»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել