Կոչ ենք անում հարգել «Կովերի պարտեզում» հայերի իրավունքները․ Լեմկինի ինստիտուտ

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը դատապարտել է Երուսաղեմի «Կովերի պարտեզում» տեղի ունեցած վերջին իրադարձությունները։

«Հարավային Կովկասում Հայաստանի դեմ Ադրբեջանի շարունակական սադրանքների ֆոնին այս ներխուժումը Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վտանգելու հերթական փորձն է: Ադրբեջանից մինչև Իսրայել ցեղասպան ռեժիմներում առկա հայատյացության մակարդակը տագնապ է առաջացնում և հայերին մշտական վտանգի մեջ է դնում»,– ասված է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունում։

Կազմակերպությունը կոչ է անում պաշտպանել Երուսաղեմի հայկական հողերն ու քրիստոնեական սրբավայրերը, իսկ իսրայելական դատարաններին հորդորում է անհապաղ անվավեր ճանաչել Հայոց պատրիարքարանի և «Xana Gardens»-ի միջև ցանկացած գործարք:

«Բացի այդ, մենք պահանջում ենք, որ Իսրայելի իշխանությունները հարգեն բոլոր փոքրամասնությունների, այդ թվում` հայերի իրավունքները։ Իսրայելը պետք է դադարեցնի ոչ հրեաների հաշվին հրեական բնակավայրերի ընդլայնմանն ուղղված բոլոր ջանքերը և բոլորին պաշտպանելու պարտավորություն ստանձնի»,– նշված է հայտարարությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել