Թուրքիայում ձերբակալվել է 8 անձ Իսրայելի համար լրտեսություն անելու կասկածանքով

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան հրապարակում է արել, որտեղ նշվում է, որ իրականացվել է «Խլուրդ-3» (Köstebek-3) օպերացիան, որի ժամանակ ձերբակալվել է 8 անձ։

Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Նշվում է, որ ձերբակալված անձինք Իսրայելի հետախուզությանը փոխանցել են տեղեկություններ ու փաստաթղթեր Թուրքիայում բնակվող անձանց և գործող կազմակերպությունների վերաբերյալ։

Հրապարակման մեջ Յերլիքայան մասնավորապես նշել է. «Երբեք թույլ չենք տա իրականացնել լրտեսական գործողություններ մեր երկրի սահմաններից ներս, որոնք ուղղված են մեր ազգային միասնության և համերաշխության դեմ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել