«Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրեն Լևոն Ազիզյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Եվրոպայի ամենաբարձր գործող հրաբուխը՝ Էտնան, հաճախակի ժայթքումների պատճառով անընդհատ փոխում է բարձրությունը: 1900 թվականին՝ 3274 մ, 1956 թվականին՝ 3290 մ, 1978 թվականին՝ 3345 մ։
Վերջին տարիներին նրա բարձրությունը ծովի մակարդակից տատանվում է շուրջ 3350 մետր։ Վերջին մի քանի օրերին հրաբուխը հետաքրքիր ցուցադրություն է «ներկայացնում» մթնոլորտում առաջացնելով զարմանալի օղակներ:
Իտալիա 4-5 ապրիլի 2024 թվական:

