Գազամատակարարման վթարային դադարեցում

Գազպրոմ Արմենիան հայտնում է, որ գազամատակարարման վթարային դադարեցում կլինի Ավան վարչական շրջանում։

Պատի փլուզման հետևանքով վնասվել են միջին ճնշման գազատարներ, ինչի պատճառով ապրիլի 6-ին ժամը 12։20-ից դադարեցվել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Դուրյան 1-ին փողոցի թիվ 10 բազմաբնակարան շենքի, Դուրյան փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել