Ռուսաստանն Ուկրաինայից պահանջել է ձերբակալել «Կրոկուսի» դեպքի մեջ ներգրավված անձանց և փոխհատուցել պատճառված վնասը

Ռուսաստանը Ուկրաինայից պահանջում է ձերբակալել Կրոկուս Սիթի Հոլում տեղի ունեցած ահաբեկչության մեղավորներին: Այս մասին ՌԻԱ Նովստիի փոխանցմամբ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

Բացի այդ, Մոսկվան Կիևին կոչ է արել դադարեցնել ահաբեկչությանը ցուցաբերվող ցանկացած աջակցություն և փոխհատուցել զոհերին պատճառված վնասը:

Հիշեցնենք, որ Մերձմոսկովյան Կրոկուս Սիթի Հոլում հրաձգությունն ու հրդեհը տեղի են ունեցել մարտի 22-ի երեկոյան: Մի քանի տղամարդիկ ներխուժել են շենք, նրանք կրակել են մարդկանց վրա և մի քանի վայրերում այրել են դահլիճը ։ Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի վերջին տվյալներով ՝ զոհվել է 144 մարդ ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել