Վրաստանում երեք երկրաշարժ է տեղի ունեցել

Վրաստանում երեք երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է երկրի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը, այս մասին գրում է РИА Новости-ն։

Դրանցից առաջինը՝ 4,8 մագնիտուդով, գրանցվել է 17։44-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ռաչայի շրջանի Օնի քաղաքից տասը կիլոմետր հեռավորության վրա։

Երկրորդը՝ 4,2 մագնիտուդով, տեղի է ունեցել վեց րոպե անց՝ Օնի քաղաքից ինը կիլոմետր հեռավորության վրա։ Երրորդը՝ 4 մագնիտուդով, տեղի է ունեցել քառասուն րոպե անց՝ այս բնակավայրից ութ կիլոմետր հեռավորության վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել