«Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը, ինչպես երբեք». Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը չինական Phoenix հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, թե Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղությանը, ինչպես երբեք։ Սակայն, ըստ նրա, «կան դրան խանգարող քաղաքականություն վարողներ»․

«Մենք լավ ենք առաջ շարժվում այն հարցում։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, Ադրբեջանի մոտեցումն այն է, որ խաղաղությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև է, քանի որ այդ տարածաշրջանը մեզ է պատկանում։

Այն ոչ Վաշինգտոնում է, ոչ Բրյուսելում, ոչ Փարիզում․ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունը պետք է ապահովվի երկու երկրների միջև»,- ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել