Երևանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ, եթե հավատա Եվրամիության ընդհանուր շուկա մուտք գործելու վերաբերյալ Եվրամիության դատարկ խոստումներին և որոշի դրա համար դուրս գալ ԵԱՏՄ-ից։

Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից՝ մեկնաբանելով ԵՄ-ի և Երևանի միջև հարաբերությունների խորացման մասին «Հայաստանի բարեկամների ցանցի» զեկույցը, որը պատրաստվել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորությամբ։

«Ըստ զեկույցի՝ Երևանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, որում, ի դեպ, հիմնական շահառուն Հայաստանն է։ Միևնույն ժամանակ, թե երբ և ինչ պայմաններում հայերը կկարողանան մուտք գործել ԵՄ ընդհանուր շուկա՝ լռում է։ Կարող է պատահել, որ Եվրամիության դատարկ խոստումներից հետո, հանրապետության բնակիչներին ոչինչ չմնա»,- նշել են դիվանագիտական ​​գերատեսչությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել