ՌԴ գլխավոր դատախազությունը պահանջել է երգչուհի Ալլա Պուգաչովային օտարերկրյա գործակալ ճանաչել

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հարցում է ուղարկել երկրի Արդարադատության նախարարություն՝ երգչուհի Ալլա Պուգաչովային օտարերկրյա գործակալ ճանաչելու վերաբերյալ, փոխանցում է Радио Sputnik-ը։

Այդ մասին նշված է փաստաթղթում, որն ուղարկվել է նախարարություն։

Հիշեցնենք՝ 2022-ի սեպտեմբերի 16-ին ՌԴ արդարադատության նախարարությունը ֆիզիկական անձանց-օտարերկրյա գործակալների ցուցակում ներառել է Պուգաչովայի ամուսնուն՝ հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինին։

Այդ ժամանակ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, երգչուհի Ալլա Պուգաչովան դիմել էր Ռուսաստանի Դաշնության Արդարադատության նախարարությանը՝ խնդրելով իրեն էլ ավելացնել օտարերկրյա գործակալների ցուցակում։

Ավելի վաղ Պետդումայի մշակույթի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շոլոխովը ռուսական լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել էր, որ երգչուհի Ալլա Պուգաչովայի ելույթները Մոսկվայում պետք է արգելվեն։

Վերջինս ասել էր, թե Պուգաչովան իրեն թույլ է տվել Ռուսաստանի, ռուսական բանակի դեմ ինչ-որ հայտարարություններ անել, որոնք անհետևանք չեն մնա։ Բայց եթե պարզվի, որ նման հայտարարություններ չեն եղել, ուրեմն արգելքի հիմքեր չկան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել