Զախարի Կալաշովը (մականունը՝ Շաքրո Մոլոդոյ) Ռուսաստանի ամենահայտնի քրեական հեղինակություններից է։ Կրասնոդարի երկրամասի ուղղիչ հիմնարկից ազատվելու մասին հայտնել է Shot հեռագրային ալիքը։ Տեղեկությունը հաստատել են իրավապահ մարմինները, գրում է «ՏԱՍՍ»-ը։
Մարտի 13-ին Կրասնոդարի երկրամասի Ուստ-Լաբինսկի շրջանային դատարանը բավարարել էր Զախարի Կալաշովին առողջական պատճառներով վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդությունը։
2018 թվականի մարտին Շաքրո Մոլոդոյը դատապարտվեց շուրջ 10 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով շորթման երկու դրվագով։ Վերջինս կալանավորվել էր 2016 թվականի ամռանը։
Շաքրո Մոլոդոյը հանցագործ աշխարհի ամենահայտնի ղեկավարներից է։ Ինչպես գրում է Новая газета Европа-ն, նա «օրենքով գող» է դարձել 1971 թվականին՝ 21 տարեկանում։ Դեդ Խասանի (Ասլան Ուսոյան) սպանությունից հետո Շաքրո Մոլոդոյին սկսեցին անվանել «Ռուսաստանի թիվ 1 օրենքով գող»։