ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց՝ ՀՀ իշխանությունները հայկական տարածք չեն հանձնի Ադրբեջանին՝ այսպիսով ակնարկելով, թե Ադրբեջանի տարածքային պահանջները  հայկական տարածքների նկատմամբ «չեն»։

Սիմոնյանը գրաֆիկայի տեսքով քարտեզ ցուցադրեց նաև Հանրայինի եթերում՝ պատկերավոր «հիմնավորելու» համար իր ասածները։

«Ինչ մերն է, մնալու է մերը, ինչն իրենցն է, թող մնա իրենցը»,- ասաց նա։

Ալեն Սիմոնյանը հավաստիացրեց, որ համաձայն այն փաստաթղթի, որը հիմք է Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի համար, այս տարածքում գազատար չկա, կա միջպետական ճանապարհի մի կտոր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել