Մարտի 28-ին ժամը 11:00-ին Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցի 7 հասցեում գտնվող Աշտարակի քաղաքապետարանի վարչական շենքում Աշտարակ քաղաքում բնակվող Արցախից բռնի տեղահանված անձանց «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագրի շրջանակներում կտրամադրի անվճար իրավաբանական աջակցություն:
Իրավաբանական աջակցությունը ներառում է.
- Արցախից բռնի տեղահանված անձանց խնդիրների փաստագրում,
- Արցախից բռնի տեղահանված և խոցելի (սոցիալապես անապահով, գործազուրկ, հաշմանդամ, ուսանող, կին և այլն) համարվող անձանց իրավաբանական աջակցության տրամադրում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ ունեցած խնդիրների լուծման համար,
- Արցախահայերի իրավունքների պաշտպանություն և շահերի ներկայացում ՀՀ պետական մարմիններում:
Իրավաբանական աջակցություն ստանալու համար Արցախից բռնի տեղահանված անձինք կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 10 540199 կամ գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագիրը իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի շրջանակներում:
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Արցախից բռնի տեղահանվածների ադապտացմանը Հայատանում իրենց բնակության նոր համայնքներում՝ նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով, բարձրացնել նրանց իրավունքների իրավական իրազեկության և արդարադատության հասանելիության մակարդակն ուպաշտպանությունը:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
