Մոսկվայի Բասմանի դատարանը կալանավորել է «Կրոկուսի» ահաբեկչության գործով անցնող ևս 3 մեղադրյալի։
Դատարանը կալանավորել է «Կրոկուսի»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով հինգերորդ մեղադրյալ Դիլովար Իսլոմովին, վեցերորդ մեղադրյալին` Ամինչոն Իսլոմովին, և յոթերորդ մեղադրյալ Իսրոիլ Իսլոմովին, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի «Կրոկուսում», ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 137 զոհի մասին: ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, որ մարդկանց վրա կրակած ահաբեկիչները ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, և որ նրանք ուղևորվում էին Ուկրաինա, քանի որ «այնտեղ կապեր ունեն»։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ահաբեկչության համար կասկածվողների համար «պատուհան էր պատրաստվել Ուկրաինայի հետ սահմանը հատելու համար»։
![Басманный суд арестовал троих фигурантов дела о теракте в Крокус Сити Холле: Исроил Исломов и два его сына - Аминчон и Диловар Исломовы](https://tyumen-news.net/img/20240325/b68b16ac25294b2d01f1b932f0164c6c.jpg)
![Басманный суд арестовал троих фигурантов дела о теракте в Крокус Сити Холле: Исроил Исломов и два его сына - Аминчон и Диловар Исломовы](https://tyumen-news.net/img/20240325/a732b21a6fd79e4c4987ba3d37d2a019.jpg)
![](https://tyumen-news.net/img/20240325/ba2506311b2cc541b364f3a27d3967cb.jpg)