Իրավունքը պարտականության հայելին է, կամ պարտականությունն է իրավունքի հայելին։ Այս մասին նշվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկտոկյան էջում հրապարակված տեսանյութում, որտեղ գործադիրի ղեկավարը սկսել է «Զրույցներ պետության մասին 1»շարքը։
«Այն, ինչ իմ պարտականությունն է, ուրիշի իրավունքն է, այն ինչ ուրիշի պարտականությունն է, իմ իրավունքն է։ Պարտականություններն իրավունքներն ուժեղացնելու համար են»,-նշում է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը խոսել է նաև ինքնիշխանության և դրա հետ իրավունքների և պարտականությունների կապի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։