Մարտի 22-ին, ժամը 03:01-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին քաղաքի հիվանդանոցի ետնամասից ծուխ է նկատվում։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Երևանյան փողոցում գտնվող ավտոկայանատեղիում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։29-ին, մարվել՝ 03։37-ին։ Այրվել են «JCB» մակնիշի տրակտորը և մոտակայքում կայանած «MAZ» մակնիշի բեռնատարը՝ մասնակի։