ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է, թե ինչպես կարող եք կառուցել Ձեր տունն ամբողջությամբ պետության ֆինանսավորմամբ:
«Կարող եք կառուցել Ձեր տունն ամբողջությամբ պետության ֆինանսավորմամբ, եթե՝
ունեք գրանցված ամուսնություն և ՀՀ քաղաքացիություն,
պատրաստվում եք տունը կառուցել սահմանամերձ գյուղական բնակավայրերից որևէ մեկում,
կառուցվող տան նախահաշիվը չգերազանցի 16 մլն դրամը (եթե նախահաշիվը գերազանցի 16 մլն դրամը, հիփոթեքային վարկի մնացած հատվածը կմարի քաղաքացին)»,- նշված է հաղորդագրությունում:
Մանրամասները` հղմամբ: