Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը ստորագրել են Բաքվի հռչակագիրը:
Նշվում է, որ Բաքվի հռչակագիրը գլոբալ համատեքստում տարածաշրջանի տրանսպորտային դերի մեծացման և Միջին միջանցքի և դրա իրականացման կարևորության մասին է։ Նույն փաստաթղթով կողմերը հավանություն են տալիս բոլոր երեք երկրներին միավորող տնտեսական նախագծերին։
Բացի այդ, փաստաթղթում խոսվում է Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի մասին։