Իսակովի պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել․ աշխատում է երկու մարտական հաշվարկ, երրորդը մոտենում է

Երևանի Իսակովի պողոտայում 3000 քառակուսի մետր խոտածածկ տարածք է այրվում: Դեպքի վայրում աշխատում է երկու մարտական հաշվարկ, երրորդը մոտենում է:

Այս մասին  Iravaban.net-ի հետ զրույցում  հայտնեց Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

«19:02-ին 911 ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի հարակից տարածքում հրդեհ է: Այրվում է շուրջ 3000 քառակուսի մետր խոտածածկ տարածք՝ եղեգ: Այս պահին դեպքի վայրում աշխատում է երկու մարտական հաշվարկ, երրորդը օգնության է մեկնում»,- նշեց Սարգսյանը:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նշենք՝ ավելի վաղ ֆեյսբուքում տեսանյութ էր տարածվել, որ Իսակովի պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել