Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անդրադարձել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքին, հայտարարել, թե «ադրբեջանական չորս ոչ էքսկլավային գյուղերի պատկանելիությունն Ադրբեջանին անվիճելի է, և դրանք ենթակա են անհապաղ ազատագրման»:
Նշվել է, թե սահմանազատման գործընթացի շրջանակում կլուծվի նաև չորս էքսկլավային գյուղերի հարցը:
Հիշեցնենք, որ սահմանազատման գործընթացի շրջանակում հայկական կողմը բարձրացնում է Հայաստանին 31 գյուղի պատկանող տարածքների վերադարձի հարցը, որոնք գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ:
Աղբյուրը՝ 1lur.am