Զելենսկին պատմել է, թե քանի անգամ է «Պուտինը փորձել սպանել իրեն»

Լայնածավալ ներխուժման ընթացքում Ուկրաինայի նախագահը ողջ է մնացել առնվազն 10 մահափորձից հետո։ Միաժամանակ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ ուկրաինացի զինվորներն ամեն օր վտանգում են իրենց կյանքը։

Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է իտալական Rai հեռուստաալիքի Cinque minuti ծրագրին տված հարցազրույցում։ Լրագրողը Զելենսկիին հարցրել է, թե «քանի անգամ է Պուտինը փորձել սպանել նրան»։

«Ասում են՝ 10 անգամ։ Սա հետախուզության և հատուկ ծառայությունների տվյալներ են։ Ճիշտն ասած՝ չեմ հաշվում։ Ինձ թվում է՝ Ուկրաինայում մեր բոլոր մարդիկ՝ զինվորականները, ամեն օր իրենց կյանքը վտանգում են ճակատում։ Քաղաքացիները՝ խաղաղ Օդեսայում, նույնպես ամեն օր ռիսկի են դիմում»,- նշել է Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ինքը նույն պայմաններում է, ինչ յուրաքանչյուր ուկրաինացի։ Իսկ Ռուսաստանի կողմից իրականացվող հրթիռային հարձակումները նրան սպառնում են այնպես, ինչպես մյուս ուկրաինացիներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել