Հրդեհ` Նորամարգ գյուղում

Հրդեհ` Նորամարգ գյուղում:

Մարտի 3-ին` ժամը 10:35-ին,  քաղաքացին դիմել է Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատ առ այն, որ Նորամարգ գյուղի Մաշտոցի փողոցում այրվում է անասնագոմի տանիք:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։15 -ին, մարվել` 11։37-ին: Այրվել է անասնագոմի տանիքի (մոտ 30 քմ) փայտե կառուցատարրերից մոտ 24 քմ հատված։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել