Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Էմանուելե Պոցցոլոն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտում Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված կիսանդրին քանդելուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իտալացի պատգամավորը մասնավորապես գրել է․
«Ստեփանակերտում քանդվել է համաշխարհային երաժշտության մեծագույն ներկայացուցիչներից մեկի՝ Շառլ Ազնավուր հիշատակին նվիրված կիսանդրին։
Հայերի նկատմամբ ատելությունը, քրիստոնեական խաչերի ավերումը սպի են թողնում պատմության և մշակույթի մեջ»։
Իտալիայի Պատգամավորների պալատի անդամը Արևմուտքին արթնանալու կոչ է արել։
