Մոսկվայում շտապօգնության մեքենայում գտնվող տղամարդը ատրճանակից կրակել է բուժաշխատողի վրա։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մայրաքաղաքի Քննչական կոմիտեից հայտնել են, որ հարուցվել է քրեական գործ։
Քրեական գործ է հարուցվել սպանության փորձի հոդվածով։
Կոմիտեից հայտնել են, որ մոտ ժամանակներս կասկածյալին կտեղափոխեն Քննչական կոմիտեի վարչություն, որտեղ քննիչները կսկսեն նրա հարցաքննությունը։
Ներկայումս հետաքննություն է ընթանում։