Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել ու նշել, որ փետրվարի 28-ի առավոտյան ադրբեջանական բանակի զինծառայող Ռուսլան Փանախովը Լաչինի շրջանում ծառայողական դիրքերի միջև տեղաշարժվելիս «մոլորվել է» եղանակային վատ պայմանների պատճառով։
Հայկական աղբյուրները 2 ադրբեջանցու մասին են հայտնում։ Նրանցից մեկը հայտնաբերվել է, 2-րդի գտնելուն ուղղված որոնողական աշխատանքները շարունակվում են։
Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարը Iravaban.net-ի հետ զրույցում հայտնել է, որ գյուղում ամեն ինչ հանգիստ է, կրակոցներ չեն լսվել։