Ադրբեջանում հայտարարել են, թե Կուր գետն աղտոտվում է Վրաստանի և Հայաստանի կողմից

Ադրբեջանի խորհրդարանում հայտարարել են, թե Կուր գետով երկիր մտնող ջուրը աղտոտված է հարևանների կողմից, փոխանցում է Sputnik Грузия-ն։

«Հարավային Կովկասի ընդհանուր ջրային ռեսուրսների 62%-ը պատկանում է Վրաստանին, 28%-ը՝ Հայաստանին և 10%-ը՝ Ադրբեջանին, այս գետով երկիր մտնող ջրի մեծ մասը գոյանում է Վրաստանի և Հայաստանի տարածքում, և այն անընդհատ աղտոտված է իր հարևանների կողմից», -հայտարարել են Ադրբեջանի խորհրդարանում։

Ըստ նրա՝ Վրաստանն ու Հայաստանը դեռ չեն միացել Շրջակա միջավայրի պահպանության միջազգային կոնվենցիային, մինչդեռ Ադրբեջանը այս ոլորտում 17 տարբեր միջազգային կոնվենցիաների կողմ է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել