27 միլիարդ 785 միլիոն դրամ վնասի վերականգնում․ ՔԿ-ն նոր տվյալներ է ներկայացնում

2023-ին միայն ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննված վարույթներով վերականգնվել պետությանը պատճառված աննախադեպ չափի՝ 27մլրդ. 785մլն. ՀՀ դրամի վնաս։

Բացահայտվել են բացառիկ, բազմադրվագ և սխեմատիկ հանցագործություններ, որոնց ծավալը ևս նախադեպը չունի։ Առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպքեր, փողերի լվացում, թմրամիջոցների մաքսանենգություններից մինչև ֆինանսական բուրգի ստեղծում և կառավարում․ այս և բազմաբնույթ այլ դեպքերի վերաբերյալ նախաձեռնվել է ընդհանուր 968 քրեական վարույթ՝ նախորդող տարվա նույն ժամանակահատվածի 592-ի դիմաց։

Գլխավոր վարչության մեկամյա գործունեության արդյունքերն ամփոփող այս ու մյուս տվյալները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել