Ալեն Սիմոնյանը՝ եղբոր կնոջ կալանավորման մասին

Ես նպատակ չունեմ որևիցե ձևով խառնվել իրավական գործընթացին, դրանով էր պայմանավորված իմ լռությունը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով իր եղբոր կնոջ, «Սիներջի» ընկերության նախկին աշխատակից Անի Գևորգյանի կալանավորմանը։

«Ես ասել եմ, որ ես հավատում եմ իմ բարեկամի անմեղությանը և չեմ ուզում որևիցե ձևով խառնվել իրավական գործընթացին և միտք չունեմ խառնվել իրավական գործընթացին։ Գործն անհիմն է, թե ոչ դա որոշում է դատարանը Հայաստանի Հանրապետությունում, այլ ոչ թե Ալենը կամ քննչական մարմինը կամ որևիցե այլ մարմին։ Գոյություն ունի դատարան, դատարանի գոյությունից միշտ չէ, որ մենք բոլորս գոհ ենք։ Կապրենք, կտեսնենք»,-նշեց նա։

Նա ասաց, որ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև որևէ խնդիր չկա։ Նա ընդգծեց, որ թեմայի վերաբերյալ ինքը և վարչապետը խոսել են և երկուսի կարծիքն էլ համընկել է։

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել