Զորակ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Փետրվարի 26-ին, ժամը 13:37-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զորակ գյուղի 7-րդ փողոցի տներից մեկում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել  մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Գևորգ Չաուշի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի ննջասենյակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:00-ին, մարվել՝ 14:33-ին: Ննջասենյակում այրվել է գույքը, ջերմահարվել՝ կենցաղային տեխնիկա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել