Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբախը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է այն լուրերը, որ իբրև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կայցելի Հայաստան։
«Կարող եմ միայն ասել, որ գարունը շատ դրական իրադարձություններ կբերի Հայաստան»,- Վալերի Լոբաչը այսկերպ է պատասխանել լրագրողի այն հարցին, թե արդյոք Զելենսկու կայցելի Հայաստան։
Հարցին, թե ինչ ազդեցություն կունենա ռուս-ուկրաինական պատերազմը Հարավային Կովկասի վրա, նա պատասխանել է, որ դեռ ոչինչ չի կարող ասել։
«Անկեղծ ասած շատ բան կա ասելու, բայց ես դեռ չեմ կարող ինչ-որ բան ասել։ Ես իմ կողմից կասեմ, որ Ուկրաինան պատրաստ է աջակցել Հայաստանին, առանց փակագծերը բացելու… Մի քանի օրից կտեսնեք»,- ասել է նա։