Մոսկվան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության կապակցությամբ ելնում է նրանից, որ Երևանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ ՝ այդ կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով, սակայն ՌԴ-ն Երևանից պարզաբանում է ակնկալում այդ հայտարարության վերաբերյալ: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«2022 թվականի սեպտեմբերին հայկական կողմի խնդրանքով օպերատիվ կերպով կազմավորվել և ՀՀ սահմանամերձ շրջաններ է ուղարկվել ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի առաքելություն։
Արդյունքներով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից պատրաստվել էր որոշում ՀՀ-ում դիտորդական առաքելություն տեղակայելու մասին։
Մեր մեղքով կամ կազմակերպության մյուս անդամների մեղքով չէ, որ այս հավասարակշռված որոշումը մերժվել է Հայաստանի իշխանությունների կողմից, նշել են գերատեսչությունից։
Հավելել են, որ «ի պատասխան Երևանը ցուցադրաբար նախընտրեց հրավիրել ԵՄ-ից կեղծ դիտորդների. փաստերը վկայում են և կասկած չեն թողնում նրանց աշխատանքի զրոյական արդյունավետության մասին»,-ասված է տարածած հայտարարության մեջ։