Շարունակելու ենք լիակատար աջակցություն ցուցաբերել ՀՀ-ի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ Ֆրանսիայի վարչապետ

Ֆրանսիան շարունակելու է իր լիակատար աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը։

Ֆրանսիայի կառավարության ղեկավարը ամփոփել է հայ գործընկերոջ հետ հանդիպման արդյունքներն ու շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կարծիքների փոխանակման համար, որոնք, ըստ նրա, վերահաստատել են երկու երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու երկուստեք ցանկությունը:

«Հայաստանն ու Ֆրանսիան ունեցել են և միշտ կունենան առանձնահատուկ հարաբերություններ ենթակառուցվածքների զանգացման, Էներգետիկայի, կրթության, մշակույթի ոլորտներում»,– գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել