«Քյամիլ Զեյնալիի գործը, ամենայն հավանականությամբ, դատարան կուղարկվի»․ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը՝ հայի գլխատած ադրբեջանցու մասին

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է, որ ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալին իսկապես ձերբակալվել է Հայաստանի խնդրանքով, հետախուզումը հայտարարվել էր դեռևս 2023 թվականի մայիսին՝ ԱՊՀ միջպետական ​​համաձայնագրի շրջանակներում։

Միաժամանակ նա նշել է, որ ձերբակալվածի «ակնթարթային արտահանձնում» Հայաստան չի լինի։

«Քյամիլ լավ է, դիմանում է։ Նրա համար փաստաբան վարձեցինք։ Նա անում է հնարավորը մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը երեքին ես անձամբ հեռախոսով խոսեցի Քյամիլի հետ և հայտնեցի, որ դեսպանությունն արդեն զբաղվում է իր հարցով։

Այսօր առավոտյան ժամը 10-ին Մոսկվայի Դոմոդեդովոյի շրջանի դատախազը կորոշի՝ գործը դատարան տանե՞լ, թե՞ ոչ։ Ամենայն հավանականությամբ, գործը կուղարկվի դատարան, բայց դա չի նշանակում, որ նրան անմիջապես կնստեցնեն ինքնաթիռ և կուղարկեն Հայաստան։ Սա երկար գործընթաց է»,- ասել է նա։

Փետրվարի 20-ին հայտնի է դարձել, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալլին:

Նա սոցցանցերում հայտնել է, որ Հայաստանն իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել դեռևս անցած մայիսին, և վաղը նա կկանգնի ՌԴ դատարանի առջև:

Հիշեցնենք՝ 2020 թվականին Արցախում ձերբակալվածը հայ տարեց տղամարդու էր գլխատել, դա լուսանկարել և տարածել իր սոցցանցերում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել