Հային գլխատած ադրբեջանցին ձերբակալվել է․ նա կարող է Հայաստանին հանձնվել

«Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Քամիլ Զեյնալիի կալանավորման հարցը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան վերահսկողության տակ է»,-նշել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը։

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի փոխանցմամբ՝ փետրվարի 20-ին տեղեկություն տարածվեց, որ Զեյնալիին, ով 2020 թվականին Արցախում հայ տարեց տղամարդու էր գլխատել, դա լուսանկարել և տարածել իր սոցցանցերում, բերման է ենթարկվել «Դոմոդեդովո» օդանավակայանում։

«Հաղորդվող տեղեկության համաձայն՝ նրան բռնել են, քանի որ հայկական կողմը հետախուզում է հայտարարել վերջինիս նկատմամբ։

Ադրբեջանական մեդիա տիրույթում հիստերիա է, թե ինչպես են համարձակվել բռնել իրենց գլխատող մարդասպանին, շուտով նոր հերոս կկերտեն նրանից։

Սա կարևոր նախադեպ է, բայց սպասենք իրադարձությունների հետագա զարգացման»,-նշել է նա։

Զեյնալլիի խոսքով՝ ոստիկանությունն ասել է, որ նա ձերբակալվել է Հայաստանի հարցմամբ և կարող է հանձվել Հայաստանին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել