Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին․

«Նախ, պետք է նշել, որ ագրեսիա անվանել մեր զինծառայողի վիրավորմանն ի պատասխան Ադրբեջանի ձեռնարկած միջոցները, նշանակում է կեղծել փաստերը»,- ասված է նրանց հայտարարության մեջ։ Ըստ նրանց՝ սահմանին տեղի ունեցածը խաթարել է «գրեթե 5 ամիս տիրող կայունությունը»․

«Կցանկանայինք հիշեցնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ շարունակվող հավակնությունների մասին, որոնք արտացոլված են Հայաստանի սահմանադրության, գործող օրենսդրական ակտերի, պաշտոնական նամակների, պաշտոնական հայտարարությունների, միջազգային կազմակերպությունների և դատարանների կողմից տարածվող փաստաթղթերի մեջ:

Եթե հայկական կողմն իսկապես շահագրգռված է խաղաղ գործընթացով, պետք է հրաժարվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հավակնություններից»,- հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել