Լույս աշխարհ են եկել 44–օրյա պատերազմում զոհված երկու հերոսների եղբայրն ու քույրը

ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Լանջազատ բնակավայրում լույս աշխարհ են եկել 44–օրյա պատերազմում անմահացած հերոսներ Ռազմիկ Մախմուրյանի և Գևորգ Բաբաջանյանի եղբայրն ու քույրը։ Տեղեկությունը հայտնում է Արարատի մարզպետարանի մամուլի ծառայությունը։

«44-օրյա պատերազմից տարիներ անց Արտաշատ համայնքի Լանջազատ բնակավայրում անմահացած հերոսներ Ռազմիկ Մախմուրյանի և Գևորգ Բաբաջանյանի ընտանիքներում լույս աշխարհ են եկել Ռազմիկի եղբայրը՝ փոքրիկ Ռազմիկն ու Գևորգի քույրը՝ Լիլիթը»,– նշված է մարզպետարանի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ընտանիքներին այցելել են և շնորհավորել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել