Վթարային ջրանջատում է սպասվում Սյունիքի մարզի Գորիս քաղաքում փետրվարի 13-14-ին։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 13-ին ժամը 18:30-ից մինչև փետրվարի 14-ը ժամը 13:00-ն կդադարեցվի Գորիս քաղաքի Մ.Մաշտոցի 102-142, Գետափնյա 1-14 Ա տների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: