Սպանություն Թբիլիսիի հայկական թաղամասում

Թբիլիսիի Հավլաբար թաղամասում հրազենից երիտասարդ է սպանվել, հայտնում է վրացական Formula TV-ն։

Ականատեսների խոսքով՝ տղամարդու վրա կրակել են մի քանի անգամ։

Նախաքննությունն ընթանում է «դիտավորյալ սպանություն» և «ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը և կրելը» հոդվածներով։

Կրակողի ձերբակալության մասին տեղեկություններ չկան։

Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել