Ազգությամբ հայը՝ Ֆրանսիայի բնակարանաշինության նախարար

Ազգությամբ հայ Գիյոմ Կասպարյանը նշանակվել է Ֆրանսիայի բնակարանաշինության նախարար:

Վարչապետ Գաբրիել Աթալը փետրվարի 8-ին ընդլայնել է իր կառավարությունը։ Ֆրանսիական մամուլը գրում է, որ այս նշանակումը զարմացրել է բոլորին։

Բայց վարչապետի այս ընտրությունը հեռու է միաձայն լինելուց։ Ձախերն ու հասարակական միավորումների աշխարհն իրենց տագնապն ու խորը զայրույթն են հայտնում այս նշանակման կապակցությամբ, քանի որ վերջինիս կարծիքով Գիյոմ Կասպարյանը բնակարանային առումով շատ կոշտ միջոցների կողմնակից քաղաքական գործիչ է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել