Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում ավագանին այսօր՝ փետրվարի 7-ին, որոշում ընդունեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանին Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
Նախագիծը ներկայացրեց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը։
Նա ասաց, որ Սոնա Աղեկյանը 50 տոկոսից ավել քվեարկություններին չի մասնակցել։
Նա անդրադարձավ նաև Հայկ Մարությանի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու հարցին։
«Քաղաքական անհաջող մունետիկ Հայկ Մարությանը, որը մեկ-մեկ, որ կարողանար, որպես քաղաքապետ գար աշխատանքի, մի գուցե որպես ավագանի էս օրին չլիներ։ Մենք էլ ստիպված չլինեինք իր չարածներն՝ անելու»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։