Հայկ Մարությանը թող վերադառնա բեմ, որովհետև կնոջ հագուստն իրեն շատ է սազում․ Հայկ Սահակյան

Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում ավագանին այսօր՝ փետրվարի 7-ին, որոշում ընդունեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:

«Երկու օր առաջ մի լավ ստատուս էի գրել, որ ամեն մարդ վերադառնում է էնտեղ, որտեղից որ եկել է։ Ես կարծում եմ ճիշտ ժամանակն է՝ Հայկ Մարությանը վերադառնա արդեն աղբահանության ենթարկված իր կամազների հետևից։ Երեք տարում երեք տարբեր կուսակցություններ փոխած Հայկ Մարությանը իրավունք չունի խոսելու արդարությունից, ինչ-որ բարոյականություններից։ Ամեն դեպքում իրեն խորհուրդ եմ տալիս վերադառնալ բեմ, որովհետև կանացի հագուստն իրեն շատ է սազում»,-իր ելույթում ասաց ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Հայկ Սահակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել