Վրաստանի վարչապետի պաշտոնում թեկնածու է առաջադրվել

«Վրացական երազանքը» Իրակլի Կոբալիձեին առաջադրել է Վրաստանի վարչապետի թեկնածու։

Նրա թեկնածությունը կհաստատվի խորհրդարանում հաջորդ շաբաթ։

2005-2006 թվականներին Կոբախիձեն դասավանդել է Վրաստանի մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններում և միաժամանակ ծառայել է, որպես ՄԱԶԾ-ի ծրագրի ղեկավար։

Նա զբաղվել է Վրաստանի Եվրոպական միությանն ինտեգրվելու գրասենյակի հարցերով, որպես մարդու իրավունքների մասնագետ։ 2015 թվականի հունվարին Իրակլի Կոբախիձեն միացել է իշխող «Վրացական երազանք՝ Դեմոկրատական Վրաստան» քաղաքական կուսակցությանը՝ դառնալով վերջինիս գործադիր քարտուղարը։ 2016 թվականի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո նույն թվականի նոյեմբերի 3-ին Իրակլի Կոբախիձեն ընտրվել է Վրաստանի օրենսդիր մարմնի՝ խորհրդարանի նախագահ։

Նրա ընտրությունը առաջացրել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներ դժգոհությանը։ Նրանք նորընտիր պաշտոնյային մեղադրել են «հանրային պառակտման» մեջ։

2019 թվականի հունիսի 20-ից Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին հայտնվել է շարունակական բողոքի ակցիաների կիզակետում։ Հակառուսական ալիքը կարճ ժամանակում վերաճում է կառավարության դեմ ցույցերի․ ցուցարարների գլխավոր պահանջը խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հրաժարականն էր։

Իրակլի Կոբախիձեն իր հրաժարականի մասին հայտնում է 2019 թվականի հունիսի 21-ին՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել