ԱՄՆ․ «Թուրքիան հնարավոր է մասնակցի F-35-ի կործանիչների ծրագրին, եթե կարգավորի ՌԴ-ից գնված S-400-ի հարցը»

ԱՄՆ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին ճեպազրուցի ընթացքում նշել է, որ հնարավոր է, որ Թուրքիան կրկին մասնակցի F-35-ի կործանիչների ծրագրին, եթե ԱՄՆ-ը լուծի իր մտահոգությունները՝ կապված ՌԴ-ից գնված S-400 հակահրթիռային պաշպանության համակարգի հետ։

Քիրբին մասնավորապես նշել է, որ F-16 կործանիչների վաճառքից հետո F-35 կործանիչների ծրագրին վերադառնալու վերաբերյալ այս պահին որևէ փոփոխություն կամ զարգացում չկա։

Հնչող հարցերին ի պատասխան՝ Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել է․ «Վերոնշյալ հարցի շուրջ քննարկումները շարունակվում են, եթե Թուրքիան կարողանա այս հարցի շուրջ լուծել մեր մտահոգությունները, ապա նրա մասնակցությունը F-35 ծրագրին կարող է վերականգնվել»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդն էլ հայտնել էր, որ հաճույքով կընդունեն Թուրքիային F-35 ծրագրում, եթե ՌԴ-ից գնված S-400 հակահրթիռային պաշպանության համակարգի հետ կապված իրավիճակը կարգավորվի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել