Հայաստանի և Ադրբեջանի միջև կայունության ու երկարաժամկետ խաղաղության լավագույն երաշխիքը 2020-2023 թվականների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին համոզմունք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով չհարձակման պակտի ստորագրման վերաբերյալ ՀՀ կողմից Ադրբեջանին արված առաջարկին։
«Եթե դուք խոսում եք մեր սկզբունքային դիրքորոշման մասին, ապա մենք վստահ ենք, որ Հարավային Կովկասում կայունության և երկարաժամկետ խաղաղության հաստատման երաշխիքը բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման շուտափույթ վերականգնումն է, որոնք կնքվել են 2020-2022 թվականների ընթացքում»,-ասել է Զախարովան՝ կարծիք հայտնելով, որ սա այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ է Բաքվի և Երևանի հաշտեցման համար, որը ներառում է նաև խաղաղության պայմանագրի մշակումը։