Ռուսաստանը խստորեն դատապարտում է Երևանում պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանի մոտ տեղի ունեցած վանդալիզմը։ Այս մասին ասվում է ՌԴ դիվանագիտական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
«Խստորեն դատապարտում ենք հունվարի 29-ին Երևանում պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանի մոտ կատարված վանդալիզմը։ Խորը ցավով նշում ենք, որ սա Ռուսաստանի և Հայաստանի համար ընդհանուր պատմության հերոսական էջերին նվիրված հուշարձանների պղծման առաջին դեպքը չէ։
Տեսնում ենք բարեկամ հայ ժողովրդի կողմից տեղի ունեցածի նկատմամբ սուր արձագանքը, նույնը ակնկալում ենք նաև ՀՀ իշխանություններից, ինչպես նաև ակնկալում՝ այսուհետ նման բարբարոսության դրսևորումները կկանխվեն։
Նման գործողություններով հրապարակային արշավ է՝ փորձ անելով սևացնել Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված մեկնաբանության մեջ։