Կասպից ծովի ադրբեջանական հատվածում ուղևորատար նավ է կործանվել

Այսօր` ժամը 21:00-ի սահմաններում Կասպից ծովի Բուլլա շրջանում՝ ափից 30 կմ հեռավորության վրա գտնվող «PS 173» ուղևորատար նավի անձնակազմը պարզել է, որ նավի աղեղը լցվել է ջրով։

Ադրբեջանի Caspian Shipping Company (ASCO) ՓԲԸ-ն ԱՊԱ-ին հայտնել է, որ անվտանգության անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու նպատակով միջադեպի մասին տեղեկատվությունը փոխանցվել է ASCO դիսպետչերական ծառայությանը։

Դեպքի վայր են ժամանել մոտակայքում գտնվող «Гобустан» և «Девичья башня» մարդատար նավերը։

Անձնակազմի անդամներն ու ուղեւորները տարհանվել են այդ նավեր։

Ներկայումս նավի անձնակազմի 7 անդամի և 25 ուղևորի կյանքին վտանգ չի սպառնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել